Մատչելիության հղումներ

Լուկաշենկայի համար Ղրիմի բռնակցումը «վատ նախադեպ» է


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան Ղրիմի բռնակցումը «վատ նախադեպ» է որակել, սակայն ընդունել է, որ հիմա Ղրիմը «դե ֆակտո Ռուսաստանի մաս է»։

«Ինչ վերաբերում է ճանաչել-չճանաչելուն, ապա դուք կարող եք ճանաչել, կամ չճանաչել, սակայն դրանից այլևս բան չի փոխվի»,- այսօր Մինսկում ասել է Բելառուսի ղեկավարը։

Բելառուսի արևելյան շրջաններում բնակչության միայն 8 տոկոսն է էթնիկ ռուս, բայց ռուսերենը գերիշխող լեզու է ամբողջ Բելառուսի տարածքում։

Այս հանգամանքից ելնելով՝ Մինսկում չեն բացառում, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում ապագայում կարող է Ղրիմի բռնակցման տարբերակով թիրախ դարձնել նաև Բելառուսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG