Մատչելիության հղումներ

Սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի Իրաքի ծառայության ղեկավարը


«Ազատություն» ռադիոկայանի իրաքյան ծառայության Բաղդադի գրասենյակի ղեկավար Մոհամեդ Օվայիդն այսօր սպանվել է աշխատանքի գնալու ճանապարհին։

Հաղորդվում է, որ լրագրողին սպանել է զինվորականի համազգեստով մի անձ` Բաղդադի Քարրարա թաղամասում, որը գտնվում է նախագահի նստավայրի մոտակայքում։

Իրաքի իրավապահները հետաքննություն են սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG