Եվրամիության գագաթաժողովի ընթացքում գլխավոր հարցերից մեկն է եղել Եվրոպայի Էներգետիկ անվտանգությունը:
Եվրոպայի գործադիր մարմնին հանձնարարվել է մշակել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը թուլացնելու ծրագիր, այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` մասնավորեցնելով, որ պետք է ակտիվացնել Ռուսաստանը շրջանցող հարավային միջանցք ստեղծելու ջանքերը, որը կասպյան տարածաշրջանից էներգակիրները կհասցնի Եվրոպա:
«Մենք մտադիր ենք Եվրամիությունը դարձնել նոր էներգետիկ միություն», - հայտարարել է Ռոմպոյը` հավելելով. - «Եթե մենք այժմ չսկսենք միջոցներ ձեռնարկել, ապա 2035 թվականին մեր էներգետիկ կախվածությունը այլ երկրներից կհասնի 80 տոկոսի»:
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուիլ Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպայի էներգետիկ աղբյուրներն առավել բազմազան դարձնելու գործում շատ սերտ համագործակցելու են Միացյալ Նահանգների հետ: