Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, նախկին փոխարտգործնախարար, դեսպան Արման Նավասարդյանն ասում է՝ Ղրիմի հարցն արդեն վերջացած է, սակայն դրա հետ մեկտեղ աշխարհը դանդաղ, բայց հստակորեն գնում է դեպի խորքային ցնցումների։
«Սա սկիզբն է, որովհետև սա հանգեցնելու է շղթայական ռեակցիայի։ Սա սկսվել է Սիրիայում, շարունակվեց Կենտրոնական Եվրոպայում, կարող է ընթանալ մինչև Հեռավոր Արևելք, այնտեղ Չինաստանի հարցը կա Թայվանի հետ, Ճապոնիայի հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Նավասարդյանը։
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ղրիմում տեղի ունեցածը ռուս և ամերիկացի համանախագահներ ունեցող Մինսկի խմբի աշխատանքի վրա, նախկին փոխարտգործնախարարը ասաց.- «Չեմ կարծում, որ Ղրիմի այս ոդիսականը որևէ ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վրա։ Դժբախտաբար, երբ 22 տարի առաջ Ղարաբաղը կանգնեց այդ նույն ճանապարհին՝ ազգային ինքնորոշման հարց բարձրացրեց, ՄԱԿ-ի դեկլարացիան չգործեց։ Սա խոսում է այն մասին, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ բանակցությունները պարզապես կշարունակվեն նույն ձևաչափով, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցում ես ոչ մի կերպ չեմ կարողանում ինչ-որ եզրեր գտնել Ղրիմի դեպքերի հետ»։
Արման Նավասարդյանը կարծում է՝ Հայաստանը չէր կարող այլ կերպ արձագանքել ղրիմյան իրադարձություններին։ Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն «հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:
«Քաղաքական ռեալիան, մեր պարտավորությունները, մեր վիճակը ժամանակի և տարածության մեջ այնպիսին են, որ Հայաստանը չէր կարող այլ դիրքորոշում ունենալ։ Պետք է դա հասկանալ։ Մի բան է մեր ցանկությունը, բոլորովին այլ բան է քաղաքական սթափ իրականությունը»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։