Մատչելիության հղումներ

Թոքմաջյանը դեմ է բուհի շենքերը վարձակալությամբ հանձնելուն


Թոքմաջյանը նշեց, թե երկու բուհերի՝ Ճարտարագիտականի եւ Ճարտարապետաշինարարականի միավորումը կապված չէ ուսանողների քիչ թվաքանակի հետ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երկու բուհերի՝ Ճարտարագիտականի եւ Ճարտարապետաշինարարականի միավորումը կապված չէ ուսանողների քիչ թվաքանակի հետ, քանի որ ուսանողների պակաս չունեն: Խնդիր ունեն ուսանողների հոսքն ուղղելու դեպի ինժեներական մասնագիտություններ:

Ինչ վերաբերում է ակնկալվող կրճատումներին՝ Թոքմաջյանը նշեց, որ դասախոսների թիվը կախված է ուսանողների թվաքանակից, իսկ միավորման դեպքում ուսանողները չեն պակասի: Նրա խոսքով, հնարավոր է որոշ վարչական հաստիքների կրճատում:

Իսկ անդրադառնալով այն մտահոգությանը, թե քաղաքի կենտրոնում գտնվող բուհերի միավորումից հետո որոշ մասնաշենքեր կարող են վաճառվել, կամ վարձակալությամբ տրվել, Թոքմաջյանը արձագանքեց․ - «Էս պահին իմ քաղաքականությունը՝ որպես ռեկտորի պաշտոնակատարի, շենքերի հնարավոր վարձակալություններից ազատվելն է: Մենք ինքներս, շատ սուր շենքերի օգտագործման կարք ունենք և որէ հիմք չունենք շենքերը վարձակալության տալու: Ես ինքս այդ վարձակալություներին դեմ եմ», - ասաց Հովհաննես Թոքմաջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG