Մատչելիության հղումներ

Կառավարությունը սահմանել է ռեադմիսիայի կիրարկումն ապահովող միջոցառումները


ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները:

Մասնավորապես, կառավարության տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հաստատվել է նշված համաձայնագրի շրջանակում ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը, ՀՀ լիազոր մարմին է ճանաչվել Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը։

Համաձայնագրով ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքի մոնիթորինգն իրականացնելու և ծագող խնդիրները քննարկելու նպատակով միգրացիոն պետական ծառայության պետի ղեկավարությամբ ստեղծվել միջգերատեսչական խումբ:

Նույն համաձայնագրով Հայաստանը պարտավորվել է քննարկել ԵՄ անդամ պետության տարածքում առանց թույլտվության բնակվող ՀՀ, երրորդ պետության քաղաքացիների հետընդունման կամ տարանցման դիմումները և սահմանված ժամկետում` 2 աշխատանքային օրից մինչև 12 օրացուցային օրը պատասխանել դրանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG