Մատչելիության հղումներ

Կառավարությունը «Նաիրիտ»-ի աշխատավարձերի պարտքը վարկով է փակում


«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում
«Նաիրիտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի փոխանցմամբ՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար կառավարությունը վարկ է վերցնում։

Մասնավորապես, պատասխանելով «Ազատության» հարցին, որ ամեն ամիս կառավարությունը աշխատավարձ է տալիս տևական ժամանակ կանգնած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին, որտեղի՞ց այդ գումարը, Մովսիսյանը պատասխանեց.- «Վարկով, բանով, տարբեր տեղերից»:

Մովսիսյանը պարզաբանեց, որ վարկը վերցնում են առանց բյուջետային երաշխիքների։

Նախարարը չմանրամասնեց, թե որտեղի՞ց է կառավարությունը վարկ վերցնում՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձերը յուրաքանչյոր ամիս վճարելու համար, որը, ըստ լրատվամիջոցներում հայտնված տեղեկության, ամեն ամիս կազմում է մոտ 400 միլիոն դրամ:

Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG