Մատչելիության հղումներ

Ուկրաինան իր զինուժին թույլատրել է կրակ բացել ռուս զինվորականների ուղղությամբ


Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը թույլատրել է Ղրիմի իր զինյալներին կրակ բացել ռուս զինվորականների ուղղությամբ։ Այս մասին նախարարությունը հայտնել էր երեքշաբթի երեկոյան։

Ուկրաինայի նոր կառավարությունը բացատրել է, որ իրենց նպատակը Ղրիմում ուկրաինացի զինյալների անվտանգությունն ապահովելն է։

Երեկ Սիմֆերոպոլում ռուս զինվորականների համազգեստով մարդիկ հարձակման են ենթարկել ուկրաինական զինված ուժերին պատկանող կենտրոնը, ինչի հետևանքով զոհվել է մի ուկրաինացի զինվորական։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG