Ցերեկային ժամերին Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի գյուղերում գրեթե մարդ չես գտնի․աշխատում են մրգատու այգիներում, մշակում են ծառերը, որոնք նրանց ապրուստի միակ միջոցն են և հիմա անհանգստացած են՝ եթե հարակից հատվածում ՀԷԿ կառուցվի, ծառերը կչորանան, բերք չի լինի, գոյատևելն էլ այլևս անհնար կլինի:
Վտանգի տակ է մոտ 5 հազար հեկտար այգի, որը, գյուղացիների փոխանցմամբ, տարեկան 6000 տոննայի չափ բերք է տալիս: Գյուղացիները մեզ հետ զրույցում վստահեցնում էին, որ դեռ անցած տարի ոռոգման ջուրը շատ հաճախ չէր բավարարում ծառերը ջրելու համար ու եթե հիմա ՀԷԿ կառուցվի, ապա բացառում էին, որ ջուր կմնա այգիների համար: Ու հենց այս խնդրով մտահոգված՝ դեռ անցած շաբաթ գյուղացիները միջպետական ճանապարհ փակեցին, ինչի արդյունքում դադարեցվեցին շինարարական աշխատանքները:
Մինչ միանգամից յոթ գյուղ ոտքի է կանգնել և պահանջում է իշխանություններից թույլ չտալ իրենց մրգատու այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի կառուցումը, պետական այրերը օրեր շարունակ պնդում էին, թե անգամ եթե կառուցվի, այն չի վնասի այգիներին:
Տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բաշխայնը, սակայն, այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց, որ չկա այսօր մի պետական կառույց, որ պնդի, թե տարածքում ՀԷԿ է հիմա կառուցվում․ դեռևս ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է գյուղացիների ընդվզման պատճառը:
Իրենց խնձորենիների ապագայով մտահոգված գյուղացիներն արդեն մի քանի օր է, որ սպասում են փոխվարչապետի այցին․ գյուղապետարաններից հայտնել էին, որ նորաստեղծ հանձնաժողովի անդամների հետ պետք է գան իրենց հետ քննարկեն խնդիրները: Մինչդեռ, Օհանավանում ու Կարբիում մեզ հանդիպած գյուղացիներն այսօր էլ հուսահատ էին․ նրանց խոսքը պետական այրերին նորից չհասավ, նրաքն էլ մտածում են հենց վաղը դիմել ծայրահեղ քայլերի: