Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր որոշում է կայացրել պարտավորեցնելով Թուրքիային 25 հազար եվրո փոխհատուցում վճարել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ, ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլա Օջալանին:
Ստրասբուրգի դատարանը իր որոշմամբ հաստատել է, որ Անկարան Օջալանի նկատմամբ խախտել է Մարդու իրավունքների կոնվենցիայի երրորդ կետը, որ արգելում է անմարդկային վերաբերմունքն ու կտտանքները:
1999 թվականին Օջալանին Թուրքական դատարանը մահապատժի է դատապարտել` նրան ահաբեկչության մեջ մեղադրելով: 2002 թվականից Թուրքիայում մահապատժի վերացման կապակցությամբ Օջալանի դատավճիռը փոխվել է ցմահ ազատազրկման: