Մատչելիության հղումներ

Մերձդնեստրը ևս ցանկանում է Ռուսաստանի կազմի մեջ մտնել


Ղրիմից հետո Մերձդնեստրը ևս ցանկանում է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ, այդ մասին այսօր գրել է «Ведомости» պարբերականը:

Մերձդնեստրի Խորհրդարանի խոսնակ Միխայիլ Բուրլան դիմել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին` խնդրելով ռուսական օրենսդրությամբ իրենց նման հնարավորություն ընձեռել:

Բուրլան հիշեցրել է, որ 2006 թվականին ՄԵրձդնեստրի բնակչության ավելի քան 97 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի հետ միավորվելու օգտին, ռուսերենը իրենց մոտ պետական լեզու է, տարածաշրջանում բնակվում են շուրջ 200 հազար Ռուսաստանի քաղաքացիներ:

Մերձդնեստրի իշխանությունների դիմումը Պետդումա ստացվել է այն բանից հետո, երբ «Справедливая Россия» խմբակցությունը օրինագիծ էր ներկայացրել Ռուսաստանին նոր տարածքներ միացնելու գործընթացը դյուրացնելու վերաբերյալ: Երեկ, սակայն, օրենսդիրները հետ են կանչել այդ օրինագիծը` լրամշակելու պատճառաբանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG