Մատչելիության հղումներ

Համանախագահները արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում տեղի ունենալիք միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովի շրջանակներում։

APA գործակալության փոխանցմամբ` այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Համանախագահները առաջարկել են Հաագայում հանդիպում անցկացնել»,- ասել է նա՝ հավելելով, որ չեն կարող հավերժ բանակցություններ վարել և անհրաժեշտ է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի քննարկումները։

Այն հարցին, թե ի՞նչ ձևաչափով է տեղի ունենալու այդ հանդիպումը, Մամեդյարովը պատասխանել է, որ իրենց հայտնի է ընդամենը արտգործնախարարների հանդիպման ֆորմատի մասին։ Միջուկային անվտանգության հերթական գագաթնաժողովը տեղի է ունենալու Հաագայում՝ մարտի 25-26-ին։

Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG