Մատչելիության հղումներ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում ձյուն կտեղա


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության տվյալներով՝ մարտի 18-ին հանրապետության շրջանների զգալի մասում ժամամակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, 21-ի գիշերը տեղ-տեղ հնարավոր են տեղումներ: Մարտի 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Մարտի 18-ին և 21-ին սպասվում է քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը գիշերը կնվազի 2-4 աստիճանով, 21-ից նույնքան կբարձրանա:

Երևանում մարտի 18-ին սպասվում է, իսկ 21-ի գիշերը հնարավոր է անձրև: 19-ին, 20-ին, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 18-ին հնարավոր է քամու ուժգնացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG