Մատչելիության հղումներ

Արևմուտքը արդեն սկսել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ


Բարաք Օբաման Սպիտակ տանը խոսում է ուկրաինական ճգնաժամի մասին, 17-ը մարտի, 2014
Բարաք Օբաման Սպիտակ տանը խոսում է ուկրաինական ճգնաժամի մասին, 17-ը մարտի, 2014
Միջազգային հանրությունն արդեն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի ուշ երեկոյան հրամանագիր ստորագրեց Ղրիմը անկախ պետություն ճանաչելու մասին։

Սպիտակ տունը երեկ հայտարարել է 11 ռուսների ու ուկրաինացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Դրանք ներառում են նրանց բանկային հաշիվների սառեցում ԱՄՆ-ում և վիզայի սահմանափակում։

Ցանկի մեջ են Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Սուրկովը, խորհրդական Սերգեյ Գլազևը, կառավարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Ռոգոզինը և Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստաելույթում շեշտել է, որ հետագա սադրանքները կհանգեցնեն Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման և բացասաբար կանդրադառնան նրա կարգավիճակին աշխարհում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG