Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստում ռեկտոր Արա Ավետիսյանը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել:
Ավետիսյանը իր հրաժարականը պատճառաբանել է ամիսներ առաջ բուհում աշխատավարձի վճարման կարգի շուրջ դասախոսական կազմի հետ առաջացած անհամաձայնությամբ: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին ՀՊՃՀ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից: Ավետիսյանը նշել է, որ այդ խնդիրը անարդյունավետ է դարձրել իր հետագա աշխատանքը:
Դիմումը ներկայացվել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Էլեն Չիլինգարյան