«Գազպրոմ» ընկերությունը Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների պատճառով փորձում է ապահովել եվրոպական հաճախորդների աջակցությունը՝ առաջարկելով գազի գների զեղչեր, այս մասին գրում է «Վեդեմոստի» թերթը:
Պայմանագրի պայմանների շուրջ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են մի շարք եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներ:
«Գազպրոմ»-ը, սակայն, չի մեկնաբանում լուրը»,- գրում է պարբերականը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունն այսօր քննարկվելու է Բրյուսելում՝ Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը: Սպասվում է, որ պատժամիջոցների մասին կհայտարարի նաև ԱՄՆ-ը:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ ԵՄ-ի կազմած «սև ցուցակում» ընդգրկված են 130 ռուսաստանցի պաշտոնյաներ և խոշոր ընկերությունների ղեկավարներ, որոնց կարգելվի ԵՄ երկրներ մուտք գործելը, կսառեցվի նրանց բանկային հաշիվները: Այդ ցուցակում, մասնավորապես, ընդգրկվել են «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: