Ղրիմը անկախություն է հռչակել և պաշտոնական դիմում է ներկայացրել Ռուսաստանին միանալու համար:
Ղրիմի խորհրդարանի ճնշող մեծամասնությունը պաշտպանել է այս որոշումը այսօր կայացած արտահերթ նիստում: Խորհրդարանի նիստում նաև հայտարարվել է, որ բոլոր ուկրաինական ընկերությունները կազգայնացվեն:
Թերակղզու իշխանությունները հայտարարում են, որ կիրակի կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով քվեարկողների 96.8 տոկոսը կողմ է արտահայտվել Ռուսաստանին միանալու որոշմանը:
Ուկրաինան և Արևմուտքը անօրինական են համարում այս հանրաքվեն: Այսօր Եվրամիության արտաքին գործերի նախարարները քննարկելու են ռուսաստանցի պաշտոնյաների բանկային հաշիվները սառեցնելու և նրանց նկատմամբ վիզային ռեժիմի արգելքների հարցերը: Սպասվում է, որ այսօր պատժամիջոցների մասին կհայտարարի նաև ԱՄՆ-ը:
Ռուսաստանը մինչդեռ պնդում է, որ հանրաքվեն համապատասխանում է միջազգային օրենքներին: Ուկրաինայի խորհրդարանը այսօր հաստատել է նախագահական հրամանագիրը՝ մասնակի զորահավաք սկսելու մասին: