Ղրիմում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներն այսօր մասնակցում են Ուկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեին:
Ակնկալվում է, որ ընտրողների մեծամասնությունը կողմ կքվեարկի, քանի որ Ղրիմի բնակչության շուրջ 60 տոկոսը ռուսներ են:
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը անօրինական են որակել հանրաքվեն և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան ընդառաջի Ղրիմի բնակիչների ցանկությանը և ստանձնի Ղրիմի կառավարումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմի հանրաքվեն գնահատում է որպես «լիովին համապատասխան» միջազգային չափանիշներին: