Ռուսաստանը օգտագործել է վետոյի իր իրավունքը և կասեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ղրիմի հանրաքվեի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Բանաձևի նախագծում, մասնավորապես, ասված էր, որ Ղրիմում հանրաքվեի անցկացումը «չի կարող իրավական ուժ ունենալ» և ՄԱԿ-ի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին կոչ էր արվում չճանաչել Ղրիմի անջատումը Ուկրաինայից:
Չինաստանը ձեռնպահ է մնացել հարցի քվեարկությունից, մինչդեռ Անվտանգության խորհրդի մյուս 13 անդամները կողմ են քվեարկել նախագծին: