Մատչելիության հղումներ

«Խաղաղության երթ»-ի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել


ԻՆՏԵՐՖԱՔՍ գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությանը, հաղորդում է, որ Մոսկվայի կենտրոնում ընդդիմության կազմակերպած «Խաղաղության երթ»-ի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել նացիստական խորհրդանիշներով դրոշ կրելու համար:

Երթի մասնակիցները բողոքում են ընդդեմ Ղրիմում Ռուսաստանի գործողությունների, քննադատում են իշխանությունների վարած քաղաքականությունը:

Իշխանությունների հետ համաձայնեցված է, որ ակցիային կարող է մասնակցել մինչև հիսուն հազար մարդ: Լրատվամիջոցների տվյալներով, «Խաղաղության երթ»-ին մասնակցում է 8-10 հազար մարդ: Ոստիկանությունն այլ թիվ է նշում` 3 հազար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG