Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքվեարկվի Ուկրաինայի մասին բանաձևը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդում այսօր քվեարկության կդրվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանող բանաձևը:

Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ կազմված բանաձևի նախագծում ասվում է նաև, որ Ղրիմում այս կիրակի նշանակված հանրաքվեն «չի կարող օրինական ուժ ունենալ»:

Ակնկալվում է, որ Ռուսաստանը, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ամենայն հավանականությամբ, վետո կդնի: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուրը, սակայն, ասել է, թե իրենք «նպատակ ունեն ցույց տալ, թե ոչ խաղաղ ուղի ընտրելով որքանով է մեկուսանում Ռուսաստանը»:

Բանաձևի կողմնակիցները վստահ են, որ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը կողմ կքվեարկեն, իսկ Չինաստանը ձեռնպահ կմնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG