Երկու մարդ զոհվել և հինգ մարդ վիրավորվել է ուրբաթ երեկոյան Խարկովում տեղի ունեցած բախման արդյունքում:
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» թերթի, որը վկայակոչում է Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին, զոհերը միլիցիոներներ են: Մինչդեռ մարզային միլիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, թե զոհվածներ քաղաքացիական անձինքն են:
Երեկ երեկոյան քաղաքի Ազատության հրապարակում բախում է բռնկվել գեորգևյան ճապավեններով ռուսամետների և անհայտ անձանց միջև: Ավելի ուշ ռուսամետ ակտիվիստները կրակ էին բացել «Պրոսվիտ» և «Պատրիոտի Ուկրաինի» կազմակերպությունների գրասենյակի ուղղությամբ, որտեղ բարիկադավորվել էին «Աջ սեկտորի» անդամները: УНИАН գործակալությունը մեջբերում է լրագրող Լեոնից Մաչուլինի խոսքերը, թե միլիցիան ու հրշեջները ցուցադրաբար չէին միջամտում:
ԻՆՏԵՐՖԱՔՍ-ի հաղորդմամբ` ձերբակալվել են «Աջ սեկտոր»-ի մի քանի անդամներ, որոնք ավելի վաղ պատանդ էին վերցրել երեք մարդու: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո, որոնց մասնակցել է նաև քաղաքապետ Կերնեսը, պատանդներն ազատ են արձակվել:
Ուկրաինային ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ երկու կողմից ձերբակալվել է ավելի քան երեք տասնյակ մարդ:
Խարկովի մարզային վարչության ղեկավար Իգոր Բալուտան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությունը համարում է նախապես ծրագրված սադրանք: Հարուցվել է քրեական գործ:
Ավելի ուշ Ավակովի տեղակալ Սերգեյ Յարովոյը հայտնել է, թե ձերբակալվել է 40 մարդ: Նա հավելել է, որ իրավիճակը քաղաքում կայունացել է, ընթանում է հետաքննություն: