Մատչելիության հղումներ

Անհետացած «Բոինգ»-ի որոնումները շարունակվում են


Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտնել է, որ ընդլանվել է մեկ շաբաթ առաջ անհետացած Malaysia Airlines ավիաընկերության «Բոինգ-777» ինքնաթիռի որոնման գոտին:

Ինքնաթիռում, հիշեցնենք, եղել է 239 մարդ: Վերջին անգամ «Բոինգ»-ի հետ կապն արձանագրվել էր մարտի 7-ին, երբ այդ գտնվում էր Հարավ-Չինական ծովի վրա:

Վերջին օրվա ընթացքում ինքնաթիռի անհետացման ամենաքննարկվող տարբերակը դրա առևանգումն է: Մալայզիական իշխանությունների տվյալներով, ինքնաթիռի հետ կապի խափանումը կարող է լինել հանցագործների դիտավորյալ գործողությունների արդյունքը:

Բացի Հարավ-Չինական ծովի ավազանից, հանգամանորեն զննվում են նաև Հնդկական օվկիանոսը, Հնդկաստանի, Պակիստանի տարածքները, անգամ Ղազախստանի տարածքի մի մասը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG