Մատչելիության հղումներ

Ամերիկացիները համարում են, որ Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ին համար


Ըստ CNN հեռուստաընկերության և ORC International խորհրդատվական ընկերության անցկացրած հարցման արդյունքների` ամերիկացիների մեծամասնությունը համարում է, որ Ռուսաստանը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար:

Ի դեմս Ռուսաստանի սպառնալիք են տեսնում հարցվածների 69 տոկոսը: Այս ցուցանիշը քսան կետով ավելի է, քան երկու տարի առաջ: Հարցվածների կարծիքով, Ռուսաստանից ավելի մեծ վտանգ ԱՄՆ-ի համար ներկայացնում են միայն Հյուսիսային Կորեան ու Իրանը:

CNN-ի հասարակական կարծիքի հարցման բաժնի տնօրեն Քիթինգ Հոլլանդը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ նման բացասական վերաբերմունք չի արձանագրվել Խորհրդային Միության ժամանակներից ի վեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցմամբ ընդգրկված ամերիկացիների ընդամենը 11 տոկոսը, բացասական` 68 տոկոսը:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողություններին, ապա հարցվածների ավելի քան 70 տոկոսը դրանք արդարացված չի համարում, իսկ 80 տոկոսից ավելին կարծում է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային օրենքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG