Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը քննարկվել է հանձնաժողովի տարեկան առաջին նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։
Ծրագիրը բաղկացած է 9 միջոցառումներից և ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական սպասարկման, հավասար և մատչելի պայմաններ ապահովելու, կրթության և մասնագիտական ուսուցման, զբաղվածության խթանմանը և իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնությանը, հասարակությանը ինտեգրվելուն ուղղված և այլ ծրագրեր, փոխանցում է քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվելու ուղղությամբ այս տարի անելիքներ շատ ունենք, հետևաբար պետք է շատ արագ, ծրագրի հաստատումից հետո, անցնեք գործնական քայլերի»,- նշել է Կամո Արեյանը։
Հանձնաժողովը քննարկել է ծրագրում ներառված 9 միջոցառումների բոլոր ենթակետերը և դրանց առնչվող առաջարկություններն ու ճշգրտումները։ Հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետներում ևս մեկ անգամ ամփոփել արդյունքները՝ ամբողջական ծրագիրը Երևանի քաղաքապետին ներկայացնելու համար։