Մատչելիության հղումներ

Երեք օպերատորները անբարեխիղճ մրցակցություն են դրսևորել


«Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն, ինչի հետևանքով երեք ընկերությունները այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստում ստացել են խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:

Ըստ ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության՝ հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

«Մասնավորապես, վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել: ՏՄՊՊՀ դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս՝ նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին: ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ իրենց կողմից որևէ ծառայություն չի մատուցվել»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG