Աշխատանքային այցելությամբ մարտի 13-ին Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Հայաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը քննարկել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ այս տարվա մայիսին Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։
«Զրուցակիցները, գոհունակությամբ արձանագրելով, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա՝ անդրադարձան տնտեսական փոխգործակցության առավել զարգացման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանում արդեն գործում են ֆրանսիական կապիտալով շուրջ 160 ընկերություն և Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճն ու այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։
Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված Հայաստան-Եվրոպական Միություն հռչակագրի լույսի ներքո՝ անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին։
Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառուցողական ներգարավվածությունը, կարևորել է նրանց միասնական ջանքերը՝ միտված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ աշխատանքը՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրներ, մասնավորապես` ուկրաինական ճգնաժամը և դրա կարգավորման հնարավոր ուղիները, անդրադարձ են կատարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործանթըացին։