ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը երեկ տարածել է մամլո հաղորդագրություն, որի համաձայն, համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) փետրվարի 22-ից մարտի 11-ը Փարիզում և Մոսկվայում անցկացրել են մի շարք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ։
Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Համանախագահները շարունակել են աշխատանքը արտգործնախարարների հետ այն հարցերի շուրջ, որոնք արծարծվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի 2013 թվականի նոյեմբերին Վիեննայում կայացած հանդիպման ընթացքում։
Համանախագահները վերահաստատել են չլուծված հարցերը կարգավորելու և գործընթացն առաջ տանելու մտադրությունը։ Համանախագահներն ընդգծել են շարունակվող համագործակցության կարևորությունը և համաձայնել են, որ խաղաղության գործընթացի առաջխաղացման համար անհրաժեշտ են բարձր մակարդակով նոր բանակցություններ։ Համանախագահները մտադիր են հաջորդ ամսվա ընթացքում այցելել տարածաշրջան։
Արմեն Քոլոյան