Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ


Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի օրը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ-ի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում, պարոն Հրիսթեայի խնդրանքով, Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հնարավոր զարգացումները` նշելով, որ Հայաստանում ժողովրդավարության և օրինականության հաստատման, տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի բարելավման անհրաժեշտ պայմանը երկրում օրինակարգ իշխանության հաստատումն է:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների խնդիրներին և դրանց հնարավոր ազդեցությանը հայաստանյան զարգացումների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG