Մատչելիության հղումներ

Ուկրաինան ցանկանում է Ազգային գվարդիա ստեղծել


Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյ
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյ
Այսօր Ուկրաինայի Գերագույն ռադան պետք է քննարկման դնի Ազգային գվարդիա ստեղծելու օրինագիծը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիյը՝ չորեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասնելով, որ նախատեսում են զորակոչել մոտ 20 հազար մարդ:

«Ազգային գվարդիային հանձնարարվելու է պաշտպանել պետական անվտանգությունն ու սահմանները, կասեցնել ահաբեկչական գործունեությունն ու անօրինական զինված խմբավորումների, հանցավոր խմբերի գործունեությունը»,- ասել է Պարուբիյը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG