Մատչելիության հղումներ

Ղրիմում ազգայնացնելու են ուկրաինական ընկերությունները


Ղրիմում տեղի իշխանությունները շտապում են ազգայնացնել ուկրաինական պետական ընկերությունները:

Այն, որ մոտ ժամանակներս Ղրիմի Գերագույն Խորհուրդը որոշում կընդունի Ուկրաինական «Չերնոմորնեֆտեգազ» ընկերությունը իր ողջ գույքով` այդ թվում և նավթահանող աշտարակներով դարձնել այդ ինքնավար հանրապետության սեփականությունը, այսօր հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Թեմիրգալիևը:

Նրա խոսքով` Ղրիմի սեփականությունն է դառնալու նաև Ուկրաինական երկաթուղին: Թեմիրգալիևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմը հույս ունի հանրապետության կարգավիճակը պահպանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG