Չորեքշաբթի Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մասին՝ պնդելով, որ նա շարունակում է իր հայացքների և գործունեության համար ձերբակալված մնալ։
Փաշինյանը հիշեցրեց, որ ազատամարտիկը ձերբակալվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կայացած հանդիպումից հետո, որտեղ Օհանյանը փոխանցել էր Սերժ Սարգսյանի՝ բողոքի ակցիաները դադարեցնելու հորդորը, մինչդեռ Ավետիսյանը փաստորեն դա չէր կատարել:
Պաշտպանության նախարարը իր պատասխանում ասաց, որ հանդիպման ընթացքում ցույցերը դադարեցնելու պայմանավորվածություն էր ձեռք բերվել, արդյունքում պետք է վերանայվեին ազատամարտիկներին տրամադրվող օգնության չափերը, մինչդեռ Ավետիսյանը խախտեց պայմանավորվածությունը։
«Որևիցե քաղաքական հետապնդում Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ չկա»,- ասաց նախարարը:
Հարցուպատասխանի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խոսեց Հանրային հեռուստատեսությամբ կոմերցիոն գովազդը արգելելու օրինագծի մասին, անդրադարձավ նաև ընդհանուր գովազդային շուկային՝ պնդելով, որ գովազդը այսօր բաշխվում է մի ընկերության միջոցով, որը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին և այսպիսով այն մոնոպոլ դիրքում է, և գովազդային գումարները ուղղում է սեփական մեդիա ընկերություններին։ Ի՞նչ է անում կառավարությունը այս մենաշնորհը վերացնելու ուղղությամբ, հարցրեց Զուրաբյանը։
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ինչպես երեկ, այսօր էլ հիշեց իր 10 տարեկան երեխային՝ ասելով, որ այս օրենքի միջոցով կունենանք այնպիսի Հանրային հեռուստատեսություն, որը ինքը կկարողանա դիտել երեխայի հետ։
«Իսկ անունները տալուց ոչինչ չի փոխվում, կարող եք Ձեր անունը դնել այդտեղ»,- ասաց Թովմասյանը:
ՀՅԴ խմբակցությունից Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում կառավարությունը անել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարում էին, որ պահումները պետք է արվեն, արդյունքում մի շարք գործատուներ դա արել են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ասաց, որ ՍԴ-ն կասեցվել է միայն տուգանքներ ենթադրող մասը, մնացածը ուժի մեջ է։