Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարող է ԵՄ հետ համաձայնագիրը ստորագրել հաջորդ շաբաթ


Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը Ուկրաինան կարող է ստորագրել արդեն հաջորդ շաբաթ` Եվրամիության առաջիկա գագաթաժողովի ընթացքում, եթե տեխնիկական խնդիրներ չլինեն: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ուկրաինական ճգնաժամը:

Իր հերթին Անգելա Մերկելը հայտարարել է, որ այժմ Եվրամիությունը քննարկում է ուկրաինական ապրանքների ներմուծումը առանց մաքսատուրքի, արտոնյալ պայմաններով թույլատրելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG