Ադրբեջանը մտադիր է Իրանի քաղաքացիների համար ազատականացնել վիզային ռեժիմը․ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին:
Դեսպանի խոսքով՝ հարցը ներկայում քննարկվում է հատուկ հանձնաժողովում:
«Մենք լավատեսորեն ենք տրամադրված մոտ ապագայում հարցի դրական լուծման հարցում»,- հավելել է Ախունդովը՝ ընգծելով, որ Ադրբեջանը ձգտում է զարգացնել հարաբերությունները իր հարավային հարևանի հետ, և վիզայի ռեժիմի դյուրացումը շահավետ կլինի երկու կողմերի համար: