Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաձգել է իր այցը Ռուսաստան


ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հետաձգել է իր այցը Ռուսաստան, որը նախատեսված էր այսօր։ Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը զեկուցել է նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աշխատանքային հանդիպման ժամանակ։

Լավրովը նշել է, որ Քերրիին առաջարկել էին այցելել Ռուսաստան՝ Ուկրաինայի իրավիճակը քննարկելու համար։

«Առաջարկել էինք ժամանել այսօր, ըստ իս, պատրաստ էինք նրան ընդունել։ Նա նախնական համաձայնել էր։ Շաբաթ օրը զանգահարել էր և տեղեկացրել, որ դեռ ցանկանում է փոքր-ինչ հետաձգել այցը»,- պարզաբանել է Լավրովը։

Լավրովը Պուտինին տեղեկացրել է, որ իր հանձնարարությամբ ԱԳՆ-ն Ուկրաինայի հարցով շուրջ մեկ շաբաթ է, ինչ խորհրդակցություններ է անցկացնում արտասահմանյան գործընկերների հետ։ Լավրովի խոսքերով՝ խորհրդակցությունների ընթացքում փորձ է արվել Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ելքեր փնտրել։

«Հերթական երկկողմ շփումների ընթացքում ցանկություն է հնչել այն մասին, որ մենք ամերիկացիների հետ փորձենք ուսումնասիրել ինչ-որ մոտեցումներ»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG