Մատչելիության հղումներ

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել


Էստոնիայի վարչապետ Անդրուս Անսիպը խորհրդարանում հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։ Էստոնիայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն իր գործունեությունը կշարունակի մինչև նախարարների նոր կաբինետի ձևավորումը։

Անսիպը հավակնում է Եվրահանձնաժողովում Էստոնիայի լիազոր ներկայացուցչի պաշտոնին։ Էստոնիայի ներկայիս Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Սիիմ Կալլասը արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG