Մատչելիության հղումներ

Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռի որոնումները շարունակվում են


Շաբաթ օրը անհետացած ինքնաթիռի որոնումները շարունակվում են: Մալայզիական իշխանությունները տեղեկացրել են, կորած ինքնաթիռի որոնման գործին են լծվել տարբեր երկրների, այդ թվում` Չինաստանի և Միացյալ Նահանգների 40 նավ և 22 օդանավ:

Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռը, որը 239 ուղևոր էր տեղափոխում, հանկարծակի անհետացել է ռադարների տեսադաշտից Մալայզիայի և Վիետնամի միջև ընկած տարածքում:

Մալայզիայի տրանսպորտի նախարար Հիշամուդին Հուսեյնը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ ինքնաթիռի ուղևորներից երկուսը գողացված անձնագրերով են եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG