Մատչելիության հղումներ

11 տարի հետախուզվող «օրենքով գողը» բերման է ենթարկվել «Զվարթնոց»-ում


«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ
«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահը, արխիվ
Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկ Կրասնոյարսկ - Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 42-ամյա Աղասի Ա.-ն, որը 2003 թվականի փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր Հայաստանի քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով: Խափանման միջոցը` կալանք: Այս մասին հայտնում է Հայաստանի ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Ադամյանին Հայաստանում սպառնում է նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով տուգանքից մինչև ազատազրկում՝ երկուսից վեց տարի ժամկետով և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով:

Լրատվամիջոցների տեղեկություններով, կալանավորվածը Աղասի Ադամյանն է, որը հայտնի «օրենքով գող» է՝ «Ագաս Երևանսկի» մականունով, 2007 թվականին Մոսկվայում կողոպուտի մեղադրանքով 6․5 տարվա ազատազրկման էր դատապարտել և միայն օրերս էր դուրս եկել Լեֆորտովոյի բանտից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG