Մատչելիության հղումներ

Քեթրին Էշթոնը ժամանում է Թեհրան


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 3-ը մարտի, 2014թ․
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը Բրյուսելում ասուլիսի ժամանակ, 3-ը մարտի, 2014թ․
Մեկնարկում է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր պատասխատու Քեթրին Էշթոնը այցը Թեհրան:

Իրանի իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում Էշթոնը քննարկելու է այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների հաղթահարման հարցը:

Այցին նախորդեցին երեկ Վիեննայում ավարտված բազմակողմ բանակցությունները, որոնց մասնակցում էին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ պետությունների և Գերմանիայի դիվանագետները: Դրանց ավարտին Իրանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ բանակցությունները «օգտակար էին»:

Վիեննայում տեղի ունեցած բանակցություններին ակտիվորեն մասնակցել է նաև ռուսական կողմը: «Ուկրաինայում ծագած ճգնաժամը որևէ կերպ չի ազդել ռուս դիվանագետների մասնակցության ձևաչափի վրա», - տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG