Միջազգային հանրությունը լեգիտիմ չի համարում Ղրիմի Գերագույն խորհրդի երեկվա որոշումը Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ, ինչպես նաև մարտի 16 -ին նշանակված հանրաքվեն, որով Ղրիմի բնակիչները փաստորեն պետք է այո կամ ոչ ասեն Ռուսաստանի կազմ մտնելուն:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այդ մասին հայտարարել է մարտի 6-ի երեկոյան Սպիտակ Տանն ունեցած իր ելույթում` նշելով, որ առաջարկված հանրաքվեն կխախտի Ուկրաինայի սահմանադրությունն ու միջազգային օրենքները։
«2014 թվականն է, մենք շատ հեռու ենք այն օրերից, երբ սահմանները կարող են գծվել առանց հաշվի առնելու ժողովրդավար առաջնորդներին», - հայտարարել է Օբաման՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները պատասխան քայլեր է նախաձեռնում․ - «Այս առավոտ ես ստորագրել եմ մի հրամանագիր, որ թույլատրում է պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումների համար: Իմ ցուցումներով Պետդեպարտամենտը ևս սահմանափակումներ է դրել որոշ անհատների և պաշտոնյաների մուտքի վրա»:
Երեկ Բրյուսելում Եվրամիության երկրների առաջնորդները նույնպես դատապարտել են Ռուսաստանի գործողությունները և հայտարարել, որ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավունքից դուրս է: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը շեշտել է, թե Ղրիմի հակասահմանադրական հանրաքվեն «լուրջ քայլ է սխալ ուղղությամբ»:
Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը զգուշացրել է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակն ապակայունացնելուն ուղղված հետագա քայլերը կհանգեցնեն շուրջ և հեռուն գնացող հետևանքների Եվրոպական միության երկրների և Ռուսաստանի միջև հարաբերությունների համար:
«Եվրամիությունը որոշել է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզաների դյուրացման վերաբերյալ բանակցությունները. բացի այդ մենք սատարում ենք ՄԵծ Ութնյակի եվրոպական անդամների և Եվրամիության կառույցների որոշումը` կասեցնել իրենց մասնակցությունը սպասվող գագաթաժողովին»,- հայտաարարել է Ռոմպոյը:
Արդեն այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Եվրամիության այս որոշմանը` հայտարարելով, թե տարակուսած է եվրոպական խորհդրի այս որոշմամբ և այն պատժամիջոցների սպառնալիքների կապակցությամբ, որ Եվրամիությունը խոստանում է կիրառել, եթե Ռուսաստնը մոտ օրերս Կիևի իշխանությունների հետ ուղիղ բանացկություններ չսկսի Ուկրաինայի ճգնաժանը հաղթահարելու վերաբերյալ:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուիլ Բարոզուն էլ հայտարարել է, որ կարճ ժամանակահատվածում Եվրամիությունը նախաձեռնում է Ուկրաինայի հետ ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական գլուխները:
«Մենք ոչ միայն հաստաստել ենք Եվրամիության պատրաստակամությունը ստորագրել Ասոցացման համաձայնագիրը` ներառյալ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը, մենք նաև որոշել ենք առաջնահերթության կարգով շատ կարճ ժամանակահատվածում ստորագրել քաղաքական գլուխները: Դա կխորացնի Եվրամիության և Ուկրաինայի քաղաքական մերձեցումը», - հայտարարել է Բարոզուն՝ հավելելով, որ պատրաստ են Ուկրաինային նաև տնտեսական ու ֆինասնական աջակցություն տրամադրել։
Բրյուսելում որպես Ուկրաինայի ներկայացուցիչ հրավիրված էր այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը, ով հայտարարել է․ - «Մենք՝ որպես Ուկրաինական պետություն, հավատարիմ ենք մեր անկախությանը, մեր տարածքային ամբողջականությանը։ Ոչ ոք իրավունք չունի միջամռտել մեր ներքին խնդրիներին, և բոլորը շահագրգռված են, որ խաղաղություն և կայությունուն հաստատվի Ուկրաինայում և տարածաշրջանում: Ուկրաինայի կառավարությունը վճռական է ստորագրել Ասոցացման պայմանագիրը և պատրաստ ենք ստորագրել այն որքան հնարավոր է շուտ։ Մենք շնորհակալ ենք մեր եվրոպացի գործըներներին ֆինանսական օգնության համար, մենք կոչ ենք անում Ռուսաստանի կառավարությանը հետ քաշել զորքերը, չաջակցել Ղրիմի ոչ օրինական կառավարությանը և սկսել իրական բանակցություններ խաղաղ լուծման հասնելու համար»:
Ուկրաինայի նախագահի պարտականությունները կատարաող Ալեքսանդր Տուրչինովը այսօր տորագրել է հրաման, որով կասեցնում է Ղրիմի Գերագույն խորհրդի որոշումը հանրաքվե անցկացնելու մասին:
Միևնույն ժամանակ այսօր Ռուսաստանի խորհրդարանի ստորին եւ վերին պալատների ղեկավարներ Սերգեյ Նարիշկինը եւ Վալենտինա Մատվիենկոն ընդունելով Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին և հայտարարել են, որ եթե Ղրիմը որոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, ապա իրենք այդ որոշումը հավանության կարժանացնեն:
«Ինքնորոշման իրավունքը ոչ ոք չեղյալ չի հայտարարել», - շեշետել է Մատվիենկոն: