Մատչելիության հղումներ

Պուտինը Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղրիմի խորհրդարանի որոշումը


Ռուսաստան -- Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, 6-ը մարտի, 2014
Ռուսաստան -- Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի նիստը, 6-ը մարտի, 2014
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի անդամների հետ։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

«Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Ուկրաինայում` հաշվի առնելով Ղրիմի Գերագույն ռադայի՝ այսօր ընդունած որոշումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդը այսօր որոշում կայացրեց, որով թերակղզին անջատվում է Ուկրաինայից և միանում Ռուսաստանի Դաշնությանը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ 100-հոգանոց խորհրդարանի նիստին ներկա են եղել 78 պատգամավորներ, որոնք միաձայն կողմ են քվեարկել այս որոշմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG