Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ՀԿ-ի նախագահի կալանքը երկարաձգվել է


Անար Մամեդլի
Անար Մամեդլի
Անցյալ տարվա դեկտեմբերի 16-ին ձերբակալված «Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի» նախագահ Անար Մամեդլիի նկատմամբ որպես խափանման նախնական միջոց սահմանված կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։

Այս որոշումը Բաքվի Նասիմինյան շրջանային դատարանը կայացրել է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչության միջնորդությամբ: Մամեդլիի համախոհները իրավապահ մարմինների այս որոշումը համարում են քաղաքական ճնշում։ Մասնավորապես, նրա փաստաբան Էլչին Սադիկովը պնդում է, որ Մամեդլիին անազատության մեջ պահելու հիմքեր չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG