Մատչելիության հղումներ

Նիժնի Նովգորոդում հարձակվել են Pussy Riot-ի երկու անդամների վրա


Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովա (ձախից) և Մարիա Ալյոխինա, արխիվ
Pussy Riot-ի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովա (ձախից) և Մարիա Ալյոխինա, արխիվ
Ռուսական Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան այսօր Նիժնի Նովգորոդում հարձակման են ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նրանց փաստաբան Եվգենի Գուբինը տեղեկացրել է, որ հարձակման արդյունքում Ալյոխինան ճակատային հատվածում կոտրվածք է ստացել, ինչպես նաև երկուսի մոտ աչքերի վնասվածքներ կան, քանի որ հարձակվողները անհայտ բաղադրությամբ հեղուկ են լցրել նրանց դեմքին:

Հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան «ՄըքԴոնալդս» ռեստորանում: Հինգ երիտասարդներից բաղկացած խումբը Ալյոխինայի և Տոլոկոննիկովայի վրա երկաթյա իրեր, ուտելիքներ են նետել և ապա ադամանդափայլ կանաչի (зеленка) լուծույթ լցրել նրանց դեմքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG