Երեկ Ստեփանակերտում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված զորքերի մարտական պատրաստականության խնդիրներին:
Նիստը վարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ իրենց տեղակալներով, գումարտակների և դիվիզիոնների հրամանատարները, զինկոմիասարիատների, հրետանու, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներական ծառայության, տեխնիկական և թիկունքային ապահովման, ռազմաբժշկական ծառայության և մյուս ոլորտների պատասխանատուները:
Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Մովսես Հակոբյանի ներածական խոսքից հետո, որում նա անդրադարձ կատարելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ընթացիկ և հավանական զարգացումներին, խոսել է նաև քննարկվելիք թեմաների կարևորության մասին և ներկայացրել օրվա աշխատակարգը, մեկնարկել են ռազմական խորհրդի պլանով նախատեսված զեկույցները:
Վերջում ամփոփելով նիստի արդյունքները՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության ղեկավարը համարել է այն արդյունավետ և նպատակային, ներկա սպայակազմին հանձնարարել է հետագայում նշված ոլորտներում աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնորդվել և հաշվի առնել այն ուղենշային եզրահանգումներն ու հետևությունները, որոնք կատարվել են ռազմական խորհրդի հերթական նիստի ժամանակ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն