Մատչելիության հղումներ

Մեղրու լեռնանցքում սաստիկ բուք է սկսվել


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Այսօր ժամը 9:30-ի դրությամբ Արթիկ - Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Մեղրու լեռնանցքի 339-րդից 343-րդ կիլոմետր հատվածում սաստիկ բուք է սկսվել:

Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի որոշ ճանապարհահատվածներում տեղում է անձրև:

Ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG