Մատչելիության հղումներ

Հայաստանում ՄԹ դեսպանի պարտականությունները ստանձնել է Քեթի Լիչը


Հայաստանում ՄԹ դեսպան Քեթի Լիչը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանում ՄԹ դեսպան Քեթի Լիչը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Մարտի 1-ից Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ, ինչպես նշված է դեսպանատան հաղորդագրությունում, Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

«Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում», - ասել է, մասնավորապես, Ջոնաթան Էյվսը:

«Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձևաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով և շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա - Հայաստան հարաբերությունների լավագույն տարին», - ասել է, իր հերթին, Քեթի Լիչը:

Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն սկսել են 2012 թվականի հունվարից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG