Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սի Ծինփինին


Չինաստան - Ահաբեկչության հետաքննությունը վարող ոստիկանության քննիչը զննում է դեպքի վայրը, Կունմին, 2-ը մարտի, 2014թ․
Չինաստան - Ահաբեկչության հետաքննությունը վարող ոստիկանության քննիչը զննում է դեպքի վայրը, Կունմին, 2-ը մարտի, 2014թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ երկրի հարավ-արևմուտքում գտնվող Կունմինի երկաթգծի կայարանում տեղի ունեցած աննախադեպ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

«Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, տուժածների ընտանիքներին և Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսևորում և վստահ ենք, որ ոճրագործները արդարացի պատժի կարժանանան», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում:

Վերջին տվյալներով՝ անցած շաբաթ օրը Կունմինի կայարանում տեղի ունեցած զանգվածային դանակահարության հետևանքով զոհվել է 29 և վիրավորվել 143 մարդ, ոստիկանների կրակոցներից սպանվել են նաև հարձակվողներից չորսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG