Մատչելիության հղումներ

Սկսվել է Մեծ պահքը


Սուրբ Հարության տոնին բոլոր քրիստոնեական եկեղեցիներում նախորդում է մեծ պահեցողության շրջանը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար Մեծ պահքի շրջանն այս տարի սկսվել է երեկ՝ երեկոյան ժամերգությունից հետո, երբ բոլոր եկեղեցիներում փակվեցին վարագույրները: Դրանք կբացվեն Սուրբ Հարության տոնին, որն այս տարի նշվելու է ապրիլի 20-ին:

40-օրյա Մեծ պահքը խորհրդանշում է Հիսուսի ծոմապահությունն անապատում, նրա առանձնացումի, աղոթքի ու ապաշխարհության ժամանակաշրջանը, որին հաջորդել է Փրկչի երկրային կյանքի վերջին շաբաթը: Այն կոչվում է Ավագ շաբաթ, որը գումարվելով 40-օրյա պահեցողության շրջանին, այն դարձնում է 7-շաբաթյա:

Մեծ պահքի ընթացքում հավատացյալները ոչ միայն պահոց սնունդ են գործածում, այլև ինքնամաքրման, հոգևոր ժուժկալության շրջան են անցկացնում: Եկեղեցու հայրերը հորդորում են այդ ողջ ժամանակահատվածում նաև հոգևոր սնունդ ստանալ՝ աղոթել, զղջումի ու ինքնաքննության, ինքնաքննադատության ու ապաշխարհության խոհերով անցկացնել այդ ժամանակաշրջանը:

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորներից Տեր Դանիել քահանա Բաղումյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մեծ պահքի հոգևոր խորհուրդը․ - «Ես չեմ կարծում, որ մարդը ուտելիք ուտելով կամ չուտելով կարող է իրեն համարել պահքի մեջ է կամ պահքի մեջ չէ: Եթե պահքի գլխավոր խորհուրդը հոգին մաքրելը չէ, սիրտը, միտքը մաքրելը չէ, ավելի լավ է այդ մարդը պահքը չպահի: Տաթևացին ասում է, որ մարդը կարող է միս չուտել, բայց մարդու միս ենք ուտում: Այսինքն՝ չարախոսություն, բամբասանք, հայհոյանք, այս ամենը մեր կյանքից ներս կան, բայց այդ պահին մենք միս չենք ուտում: Ո՞րն է առավել կարևոր․․․ Հեռու լինել չարախոսությունից, բամբասանքից, ստախոսությունից, հայհոյանքից․․․ այս դեպքում մենք կարող ենք այս ճանապարհով մեր միտքը, հոգին, սիրտը մաքրել և կարողանալ մաքուր հոգով Աստծո առջև կանգնել, դիմավորել Քրիստոսի հրաշափառ հարությունը»:

Տեր Դանիելի խոսքով՝ այսօր շատ ավելի մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր հոգու մաքրությամբ են նշանավորում պահքի օրերը․ - «Այսօր մարդիկ գիտակցում են, որ իրապես պետք է հոգուն հետևել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG