Քաղաքական ուժերը մեկնաբանում են Տեր-Պետրոսյանի ելույթը
«Խոշոր գործարարները կարող են ժողովրդի կողքին լինել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով մարտի 1-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությանը, թե արմատական փոփոխությունների իրականացման մտքին աստիճանաբար հակվում են նաև խոշոր գործարարներ, որոնց այս կամ այն չափի մասնակցությունը համաժողովրդական պայքարին կարող է վճռական դեր խաղալ իշխանափոխության գործընթացում:
«Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից, ում հաջողվեց փափուկ իշխանափոխություն իրականացնել Վրաստանում, կամ Ռենատ Ահմեդովից ու Սերգեյ Տիգիպկոյից, ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում», - հայտարարել էր Տեր Պետրոսյանը:
«Քանի որ որևէ մեկը միայնակ այսօր չի կարող [իշխանափոխություն] անել, ուստիև հայկական ասացվածքի համաձայն` ձվածեղի համար նույնիսկ թավայի պոչն են պաչում», - մեկնաբանում է Արմեն Մարտիրոսյանը:
Առաջին նախագահն իր խոսքում առանձնացրեց միայն Գագիկ Ծառուկյանին, որի ղեկավարած կուսակցությունը երբեք Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի դրել, չնայած, ըստ Տեր-Պետրոսյանի, քաղաքական ու հասարակական լայն համախմբմամբ ՀԱԿ կուսակցությունն ամբողջական իշխանափոխության, այն է` արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման կողմնակից է:
Արմեն Մարտիրոսյանն ասաց` չի կարծում, թե Տեր-Պետրոսյանը նաև իրենց միջոցով Ծառուկյանին ընդդիմադիրի համբավ է տալիս:
«Բարգավաճ Հայաստանը» այլընտրանք է, մեզ հետ զրույցում նկատեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Մենք իշխանափոխության հիմքեր չենք տեսնում, նոր նախագահ չենք որոնում», - հավելեց նա:
Ինչ վերաբերում է Իվանիշվիլիի և Ծառուկյանի համեմատությանը, ՀՀԿ փոխնախագահը մեկնաբանեց. - «Ինձ համար առավել է Գագիկ Ծառուկյանը, բայց դա չի նշանակում` ով առավել է, երկրի նախագահ է: Մեզ ոչ թե պետք է նախագահ, որը իր աշխատանքային պարտականություններն է կատարում, այլ նախագահ, որը երկիր է ղեկավարում և ազգ է ուղղորդում»:
Տեր-Պետրոսյանը կարծում է, որ խաղաղ իշխանափոխության քարտեզը Կոնգրեսի դաշնակից խորհրդարանական խմբակցությունները պետք է մշակեն:
Հանրահավաքում հնչած ելույթի շեշտադրումների զգալի մասը «Բարգավաճ Հայաստանի» համար ընդունելի են, «Ազատությանը» փոխանցեց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը: Այդ առումով նա տեսնում է բոլոր մակարդակներում համագործակցության լայն դաշտ: Զոհրաբյանը հատուկ ընդգծեց` Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածը, ուր նա ասում է` ոչ ոք մեզ արկածախնդրության դրդելու և մեզանից բան պահանջելու իրավունք չունի: Այլ բան պահանջողները թող գոնե Շանթի չափ ազնվություն և քաջություն ունենան ու անձամբ իրականացնեն իրենց պահանջները:
Իշխանափոխությունը Տեր-Պետրոսյանը լուրջ գործընթաց համարեց, որը ոչ թե խելահեղ պոռթկում, այլ սառը հաշվարկ, իմաստնություն և կարգապահություն է պահանջում: Սա, միանշանակ, նաև «Բարգավաճ Հայաստանի» տեսակետն է, և այս առումով առաջին նախագահի հավասարակշիռ և խոհեմ բանաձևը պետք է շատերի համար ուսանելի լինի, կարծում է Զոհրաբյանը:
«Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանի տեսակետը հետևյալն է` արմատական իշխանափոխությանը որքան շատ ուժեր մասնակցեն, այնքան ավելի լավ:
«Եթե սկսենք անցյալի հետ կապված որոշակի մոտեցումներ ցուցաբերել, ապա այդ դեպքում երևի թե «Ժառանգությունը» մնա միայնակ, ինչպես, ասենք, նախագահական ընտրությունների ժամանակ միայնակ մնաց», - ասում է նա:
«Ժառանգությունը» կարծում է, որ կառավարության փոփոխությունը ոչինչ չի տալու` արմատական իշխանափոխությունն է նրանց առաջարկը: Բայց ցանկացած հերթականություն քննարկման առարկա է համարում:
Գալուստ Սահակյանը կրկնեց` Հայաստանում իշխանափոխության հիմքեր չի տեսնում, ոչ իշխանական ուժերի վճռականության մասին էլ կատակեց` նրանք միմյանց մեջ, եթե հնարավորություն ստեղծվի, անգամ վարչապետի հարցում չեն կարող պայմանավորվել, ի՞նչ իշխանափոխություն:
«Եթե չորս ուժերով մի օր որոշեք, որ ո՞վ լինի ձեզանից վարչապետ, մեզ համար քննարկելի կլինի», - խոստացավ նա:
Գալուստ Սահակյանը խորհրդարանական ուժերի հայտարարությունները «Բարգավաճ Հայաստանի» թիկնոցի տակ թաքնված անկապիտալ հոխորտանք է համարում:
«Օգտվում են նրա եղած կապիտալից, բայց այդ կապիտալն էլ հավերժ չէ», - մեկնաբանում է նա:
Արմեն Մարտիրոսյանը համաձայն չէ Տեր-Պետրոսյանի այն դիտարկման հետ, թե Մաքսային միությանն անդամակցությունն անշրջելի է, իսկ Եվրամիությանն ինտեգրումը տեսանելի ապագայում անհնարին, բայց այս տեսակետը «Ժառանգության» ներկայացուցիչը համագործակցության խոչընդոտ չի համարում:
«Օրակարգը դրա մասին չէ», - ասում է նա: