Մատչելիության հղումներ

Իրանի մշակույթի նախարարը՝ հօգուտ երկրում ինտերնետի ազատականացման


Իրանի մշակույթի նախարար Ալի Ջաննաթի, արխիվ
Իրանի մշակույթի նախարար Ալի Ջաննաթի, արխիվ
Իրանի մշակույթի նախարարը պահանջել է ավելի ազատականացնել ինտերնետը երկրում:

Ըստ Ալի Ջաննաթիի, Իրանում ինտերնետի օգտագործման կանոնները պետք է վերանայվեն: «Մենք չենք կարող սահմանափակել տեխնոլոգիաների զարգացումը՝ իսլամական արժեքների պահպանման պատրվակով», - ասել է իրանցի նախարարը:

Ջաննաթին հայտարարել է նաև, որ Իրանը չի կարող շարունակել աշխարհից իր մեկուսացումը:

Չնայած ինտերնետից օգտվելու սահմանափակումներին՝ Իրանի հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են նախագահը, վարչապետը, արտգործնախարարն ու Իրանի հոգևոր առաջնորդը, ակտիվ են սոցիալական ցանցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG